211652_close_icon
views-count2539 դիտում article-date 17:39 28-11-2017

Սա միայն ՀՀԿ-ի համաձայնագիրը չէ եվրոպացիների հետ, այլ բոլոր քաղաքացիներինը. Թևան Պողոսյան

«Այս պայմանագիրը կանվանեի արդիականացման օրակարգ՝ մարդու իրավունքների, պաշտպանության, անվտանգության հետ կապված ոստիկանության, արտակարգ իրավունքների հարցերի հետ, սննդի ոլորտներում և այլն»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն, անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: «ԵՄ-ն պատրաստ է մեզ հետ քայլեր ձեռնարկել, օգնել՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ ֆինանսական հարցերում: Պետք է տեսնենք՝ արդյո՞ք մեզ այստեղ ինչ-որ բան պետք է փոխել: Հաշվի առնելով մեր երկրի իրավիճակը՝ չկա մի ոլորտ, որտեղ մենք բարեփոխումների կարիք չունենք»,- նկատեց Թևան Պողոսյանը:

Նմանատիպ նյութեր