9140 դիտում
12:10 04-11-2020
2 շաբաթվա բացակայությունից հետո այլ էի պատկերացնում տեսնել Արցախը, բայց նորից տեսա մաքուր ու կանգուն Արցախ. Թևան Պողոսյան
Նոյեմբերի 3-ից կրկին Արցախում եմ, իսկ սեպտեմբերի 27-ից «բացակայել» եմ ընդամենը 17 օր (14-ը կարանտինում եմ եղել): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Արդյո՞ք երկու շաբաթվա բացակայությունից հետո այլ էի պատկերացնում տեսնել Արցախը։ Ինչ մեղքս թաքցնեմ՝ այո։ Բայց նորից տեսա մաքուր ու կանգուն Արցախ։
Այս բոլոր օրերին բազմաթիվ մարդկանց հետ քննարկելով պատերազմի բերած հետևանքները, ավերածությունները, անմահացածների և վիրավորների ցավը` մի բան եմ նկատել ու մեկ անգամ նորից ցանկանում եմ շեշտել։
Տղաներն ինչ անում են, շնորհակալության համար չեն անում, բայց մենք շնորհակալություն կասենք։ Այսօր հատուկ ցանկանում եմ նշել մեր Հայրենիքի քաղաքացիական պաշտպանությունն ապահովողներին, հենց մարտադաշտում` իրենց կողքին։
Կարեն, Արթուր, Վաչիկ... բոլորի անունը չեմ կարող նշել, բայց բոլորիդ շնորհակալություն։
Իսկ իրականում այս ամենը նշում եմ, որ մեկ անգամ նորից վերաիմաստավորենք և ամեն վայրկյան ինքներս մեզ ասենք՝ մենք միասին նոր ապագա պետք է կառուցենք։ Անցյալն էլ հետ չես բերի, բայց ապագան պետք է հիմնված լինի իրար փայփայելու, միասին ապրելու և միասնականությունը ամրապնդելու վրա։
Նորից խնդրում եմ` Երևանում հիշեք, որ ամեն մի տարանջատման երևույթի ծիլն այստեղ ավելի սուր են ընկալում։ Մի´ արեք, խնդրում և աղաչում եմ։ Սովորե´ք շնորհակալ լինել իրար և նայել առաջ։
Բարի լույս բոլորին հրաշք Արցախից»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1890 դիտում
11:53 10-10-2014
«Մաքուր քաղաք», «Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ» հոլովակները` ընդդեմ բնության աղտոտման. տեսանյութեր
Այս բաժնից
604 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
895 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը
577 դիտում
19:00 21-01-2025
Կոստանյանն ու Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր