211652_close_icon
views-count12976 դիտում article-date 12:41 28-11-2017

Betfair բուքմեյքերական գրասենյակը կվճարի նրանց, ովքեր խաղադրույք էին կատարել «Վալենսիայի» նկատմամբ «Բարսելոնայի» հաղթանակի վրա

Betfair բուքմեյքերական գրասենյակը Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի «Վալենսիա»-«Բարսելոնա» (1:1) խաղից հետո հայտարարել իր հաճախորդներին գումար վճարելու կարգի մասին: Հիշեցնենք, որ 0:0 հաշվի ժամանակ մրցավարը սխալմամբ չհաշվեց կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսիի մաքուր գոլը: «Մեսիի հարվածից հետո գնդակը հատել էր դարպասագիծը, այդ իսկ պատճառով «Բարսելոնայի» հաղթանակի և Մեսիի գոլի վրա կատարած խաղադրույքները մենք հաշվում ենք, եթե դրանք մինչև դարպասի գրավումն են կատարվել: Betfair-ը գումարները կվճարի ոչ միայն նրանց, ովքեր ոչ-ոքիի վրա էին խաղադրույք կատարել, այլ նաև՝ նրանց, ովքեր «Բարսելոնայի» հաղթանակի վրա էին դրել», նշված է Betfair-ի հաղորդագրության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր