«Վալենսիայի» երկրպագուները քարկոծել են «Բարսելոնայի» ավտոբուսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Վալենսիա»-«Բարսելոնա» պատասխան հանդիպումից (0:2) հետո «Մեստալյա» մարզադաշտի մոտ միջադեպ է տեղի ունեցել՝ տեղի երկրպագուների մասնակցությամբ:
«Վալենսիայի» ագրեսիվ տրամադրված երկրպագուները քարկոծել են «Բարսելոնայի» ավտոբուսը՝ վնասելով ապակիները:
Կատալոնացիների խաղացողներին ու ներկայացուցիչներից ոչ ոք չի տուժել: Ոստիկանությունն անմիջապես ձերբակալել են իրավախախտներին: