3632 դիտում
11:15 28-11-2017
Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը մեծ ձեռքբերում է. Նիկու Պոպեսկու
«Ժամանակ» թերթը գրում է. ««Համաձայնագիրը մեծ ձեռքբերում է Հայաստանի և Եվրամիության համար՝ հաշվի առնելով այն փաստը, թե ինչպես և ինչ պայմաններում Հայաստանը հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից, որի նախաստորագրմանն այդքան պատրաստ էր Հայաստանը: Սա մեծ ձեռքբերում է, բայց ասել, որ սա ինչ-որ առումով ասոցացում է ԵՄ-ի հետ, սխալ կլինի, քանի որ Հայաստանն այնուամենայնիվ չի ունենա ԵՄ-ի հետ հարաբերությունների այն ծավալը, ինչ ունեն Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան, ու կունենար նաև Հայաստանը՝ 2013-ին ստորագրելով ԱՀ-ն ԵՄ-ի հետ, դա առանձնահատուկ կարգավիճակ ու փաստաթուղթ է: Այն, ինչ օրերս ստորագրվեց, երկկողմ համաձայնագիր է, որը ֆիքսում է ոլորտները, որտեղ կարող է լինել համագործակցություն և այդ համագործակցության ծավալներն ու սահմանները»,-«168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Նիկու Պոպեսկուն՝ անդրադառնալով օրերս ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ստորագրմանը:
Ըստ նրա՝ առավել ուշագրավ է համաձայնագրի այն հատվածը, որում ԵՄ-ն իր դիրքորոշումն է ամրագրել ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ: «Կարծում եմ, որ դա կողմերի համար ներկայումս ամենակարևոր ուղենիշերից մեկն է դառնալու, այն միակ փաստաթղթերից մեկը, որտեղ ԵՄ-ն մանրամասն և հստակ իր դիրքորոշումն է ներկայացնում՝ փորձելով չմիջամտել բանակցություններին, բայց փորձելով առաջ մղել խաղաղ կարգավորման գործընթացը»,- ասել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2826 դիտում
20:12 24-02-2017
Հայաստան-Եվրամիություն ազատ առևտրի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել շուտով. Տիգրան Սարգսյան
8277 դիտում
12:44 15-09-2017
Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը կարող է շուտով ստորագրվել. «Ամերիկայի Ձայն»
4359 դիտում
15:44 27-10-2017
Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը միանշանակ ստորագրվելու է Բրյուսելի գագաթնաժողովում. Յոհաննես Հան
Այս բաժնից
979 դիտում
08:11 12-11-2024
Անդրանիկ Քոչարյանը` մազից կախված. «Ժողովուրդ»
919 դիտում
07:50 12-11-2024
ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով. «Ժողովուրդ»
823 դիտում
07:35 12-11-2024
Խմբակցության ղեկավարը մինչ ՔՊ մտնելը բեռնատար ավտոմեքենա է գնել. «Ժողովուրդ»