2826 դիտում
20:12 24-02-2017
Հայաստան-Եվրամիություն ազատ առևտրի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել շուտով. Տիգրան Սարգսյան
Եվրամիության և Հայաստանի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մոտ ժամանակներս: Այս մասին Բեռլինում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում է [url=http://tass.ru/ekonomika/4049121]ՏԱՍՍ[/url] գործակալությունը: «Կարծում եմ՝ մոտ ժամանակներս այն կստորագրվի»,- ասել է նա:
Տիգրան Սարգսյանը նշել է. «Հայաստանի դիրքորոշումը միշտ էլ այն է եղել, որ պետք է աշխատենք ինչպես Եվրամիության, այնպես էլ ԵԱՏՄ-ի հետ: Մենք չպետք Է հակադրենք այս երկու վեկտորները»:
Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը և ԵՄ-ն հարկադրված էին նոր համաձայնագրի շուրջ վերստին սկսել աշխատանքը, քանի որ նախորդ տարբերակն արգելափակվել էր Բրյուսելի կողմից:
«Ցավոք, բանակցությունների վերջին փուլում եվրոպացի գործընկերների դիրքորոշումն ավելի կոշտ դարձավ, ուստի մենք վերագործարկեցինք գործընթացը»,- պարզաբանել է Սարգսյանը:
Նմանատիպ նյութեր
8277 դիտում
12:44 15-09-2017
Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը կարող է շուտով ստորագրվել. «Ամերիկայի Ձայն»
4359 դիտում
15:44 27-10-2017
Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը միանշանակ ստորագրվելու է Բրյուսելի գագաթնաժողովում. Յոհաննես Հան
3626 դիտում
11:15 28-11-2017
Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը մեծ ձեռքբերում է. Նիկու Պոպեսկու
Այս բաժնից
958 դիտում
23:27 15-11-2024
Շուխոնց ավետարանը նվիրաբերվել է Զինվորի տանը
1270 դիտում
22:49 15-11-2024
Վարչապետը ՀՀ պետական մրցանակ է հանձնել Նարայանա Մուրթիին
1597 դիտում
22:37 15-11-2024
Հրապարակվել է Վահագն Վերմիշյանի դատավճիռը