Իվանկա Թրամփի պատճառով ԱՄՆ պետդեպը ներկայացուցիչ չի ուղարկի Հնդկաստան՝ գագաթնաժողովի
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը որոշել է Հնդկաստանում կայանալիք Գործարարության գագաթնաժողովին ներկայացուցիչ չուղարկել Պետդեպից։ Այդ մասին հաղորդել է CNN-ը։
Ըստ տեղեկությունների՝ պատճառը ոչ թե միջոցներ խնայելն է, այլ նախագահ-պետքարտուղար լարված ֆոնին ԱՄՆ-ի նախագահի դուստր Իվանկա Թրամփը, ում Սպիտակ Տունը նշանակել է պատվիրակության ղեկավար։
«Նրանք (Թիլլերսոնը և նրա աշխատակիցները) ոչ մի բարձրաստիճան պաշտոնյայի չեն ուղարկի գագաթնաժողովին, քանի որ չեն ցանկանում աջակցել Իվանկա Թրամփին»,-հեռուստաալիքին հայտնել է աղբյուրը։
Նախորդ գագաթնաժողովին (Global Entrepreneurship Summit) այցելել էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նախկին պետքարտուղար Ջոն Քերրին։
Հիշեցնենք, որ Իվանկան նշանակվել է ԱՄՆ նախագահի օգնականի պաշտոնում, նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները, նախագահի ավագ խորհրդականն է։