211652_close_icon
views-count1217 դիտում article-date 19:48 27-11-2017

Նորագույն տեխնոլոգիաների զարգացումը՝ կոմիտեի դիտակետում. ՊԵԿ-ն անվանակարգերի է արժանացել

Օրերս Թբիլիսիում կայացել է ՏՀՏ զարգացման և կիբերանվտանգության տասներորդ հոբելյանական միջոցառումը (GITI-2017), որին մասնակցել են նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության աշխատակիցները: Ներկայացնելով «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պետուհան» և «Մեծ տվյալների վերլուծության» համակարգերն ու դրանց հիմնական գործառույթները՝ պետական եկամուտների կոմիտեն պետական ոլորտին առնչվող 7 անվանակարգից արժանացել է երկուսին: «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգն արժանացել է «Պետական գործակալությունների կողմից տրամադրվող ամենակիրառելի էլեկտրոնային ծառայությունը» անվանակարգին, իսկ «Մեծ տվյալների վերլուծության» համակարգը՝ «Լավագույն ենթակառուցվածքային լուծումը» անվանակարգին: Նշենք, որ ամեն տարի կազմակերպվող միջոցառման հիմնական նպատակն է խթանել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի և Միջին Արևելքի երկրների պետական ու մասնավոր հատվածներում արդիական և նորարարական թվային տեխնոլոգիաների ներդրումը:

Նմանատիպ նյութեր