Ռուսական ռմբակոծիչները ոչնչացրել են Եփրատի ափին գտնվող ԻՊ-ի օբյեկտները
Ռուսական հեռահար Տու-22M3 ռմբակոծիչներն այսօր Սիրիայում հերթական հարվածն են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման: Ինքնաթիռները ոչնչացրել են Դեյր-Էր-Զոր նահանգում գրոհայինների ռազմական կետերն ու զինյալների ջոկատները:
«Մեկնարկելով Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օդանավակայանից, ինքնաթիռները Եփրատ գետի երկայնքով հարվածել են գրոհայինների ջոկատներն ու դիրքերը», նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ բոլոր նախատեսված թիրախները ոչնչացվել են, ինչը հաստատել են օդային վերահսկողության միջոցները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ՌԴ ՊՆ-ն նույնպես հայտնել էր Սիրիայի հյուսիս-արևելքում ԻՊ-ի օբյեկտները ռուսական հեռահար նշանակության ռմբակոծիչներով հարվածելու մասին: