211652_close_icon
views-count5264 դիտում article-date 10:47 26-11-2017

Ֆրանսիայի նախագահը 240 մլն եվրո կհատկացնի կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի համար

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը Twitter-ի իր էջում հայտնել է, որ պետբյուջեից 420 մլն եվրո է հատկացնելու կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարի և գենդերային հավասարության հասնելու համար։ Ինչպես նշում է Le Point պարբերականը, ըստ պաշտոնական տվյալների՝ 2016 թվականին Ֆրանսիայում շուրջ 225 հազար կին է դարձել ընտանեկան բռնությունների զոհ։ Տուժած յուրաքանչյուր 5 կանանցից 1-ը դիմել է ոստիկանություն։ Բացի այդ, նոյեմբերի 25-ին երկրի ողջ տրածքում անցկացվել են բռնությունների զոհ դարձած կանանց նվիրված տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ բողոքի երթեր ու հիշատակի արարողություններ։

Նմանատիպ նյութեր