3511 դիտում
20:32 18-01-2018
Եվրոպայի խորհրդում ՀՀ անունից ստորագրվեց Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիան
Հունվարի 18-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնիի ներկայությամբ, ՀՀ անունից ստորագրեց Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիան:
Ստորագրմանը դեսպան Հովհաննիսյանը նշեց. «Հայ հասարակությունում և, հատկապես, ընտանիքում կնոջ դերը անհնար է գերագնահատել: Հայաստանը սատարում է կանանց և, իհարկե, ընտանեկան բռնության ենթարկված բոլոր անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը և ընտանեկան բռնության վերացմանն ուղղված ԵԽ քաղաքականությունը: Համոզված ենք, որ սույն կոնվենցիան կարևոր գործիք կհանդիսանա Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործիքակազմի առավել ամրապնդման համար»:
ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Բատտաինի-Դրագոնին ողջունեց Հայաստանի կողմից առանցքային կարևորություն ունեցող այս կոնվենցիայի ստորագրումը` ընդգծելով ՀՀ հանձնառությունը մարդու իրավունքների ամրապնդման և երաշխավորման հարցում:
Տեղեկանք. Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիան ստորագրվել է 2011թ. և ուժի մեջ մտել 2014թ.: Կոնվենցիան նպատակ ունի պաշտպանել կանանց բռնության բոլոր դրսևորումներից և կանխարգելել, դատական կարգով հետապնդել և վերացնել ընտանեկան բռնությունը, ձևավորել բռնության բոլոր զոհերի պաշտպանության և աջակցության համապարփակ շրջանակ, քաղաքականություն և միջոցառումներ, համագործակցության նպատակով աջակցություն տրամադրել կազմակերպություններին և իրավապահ մարմիններին։
Նմանատիպ նյութեր
1459 դիտում
13:01 05-08-2019
ՄԻՊ-ը սկսում է կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման իրազեկմանն ուղղված միջոցառումներ
Այս բաժնից
1006 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
766 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն
1021 դիտում
21:30 21-01-2025
Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ