211652_close_icon
views-count10937 դիտում article-date 09:50 26-11-2017

Գեղարքունիքի մարզպետը ներկա է գտնվել Սարատովում կայացած «Միշտ հին ու նոր իմ Հայաստան» խորագրով համերգին

Նոյեմբերի 25-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարոն Բոթոյանը Սարատովի երկրամասի նահանգապետ Վալերի Ռադաևի ուղեկցությամբ Ա. Շնիտկենի անվան ֆիլհարմոնիայի դահլիճում ներկա է գտնվել հայկական մշակութային օրերի շրջանակներում կազմակերպված «Միշտ հին ու նոր իմ Հայաստան» խորագիրը կրող համերգին: Միջոցառման մեկնարկին, դիմելով ներկաներին, նահանգապետ Վ. Ռադաևը նշել է, որ հայ ժողովրդի շատ զավակներ, ինչպիսիք են Հովհաննես Այվազովսկին, Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը և այլոք համաշխարհային մշակույթի զարգացման գործում ունեն հսկայական ներդում, իսկ հայ ժողովուրդը, ով դարերի խորքից պահպանել և փոխանցել է աշխարհի հնագույն այբուբեններից մեկը, քրիստոնեական արժեքները, արժանի է ամենախորը հարգանքի: Պատասխան խոսքում Կարեն Բոթոյանը շնորհակալություն է հայտնել Սարատովի երկրամասի կառավարությանը և անձամբ նահանգապետին ջերմ ընդունելության համար, հավելելով, որ բարձր է գնահատում նահանգապետի ցուցաբերած մեծ աջակցությանը հայկական մշակույթի պահպանման և զարգացման գործում: Համերգին ներկա են գտնվել Սարատովի երկրամասի օրենսդիր և գործադիր իշխանությունների ինչպես նաև, տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այցով գտնվում է Սարատովի երկրամասում, որի ընթացքում տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ներդրումային հնարավորություններ: Այցի ընթացքում Կարեն Բոթոյանը հանդիպումներ է ունեցել նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով մարզի սոցիալ–տնտեսական վիճակը և մատնանշել ներդրումային ուղղություններ, ինչպես նաև պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին:

Նմանատիպ նյութեր