211652_close_icon
views-count2709 դիտում article-date 12:05 08-09-2017

Տարոն Մարգարյանը և Գեորգի Պոլտավչենկոն ներկա են գտնվել Սանկտ Պետերբուրգում կայացած Երևանի օրերի գալա-համերգին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, Սանկտ Պետերբուրգի կառավարության և երևանյան պատվիրակության անդամների հետ միասին ներկա են գտնվել Սանկտ Պետերբուրգի «Կապելլա» համերգասրահում կազմակերպված գալա-համերգին: Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի շրջանակում կազմակերպված համերգի ընթացքում հայ և ռուս հանդիսատեսին իրենց ելույթներով ողջունել են հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանի ջազ կվինտետը, դուդուկահար Նորայր Քալաշյանը և «Հովեր» երգչախումբը: «Երևանյան էսքիզներ» խորագրով գալա-համերգի շրջանակում հնչել են ջազային հայտնի կատարումներ, այդ թվում նաև` հայկական ջազի մոտիվներով: «Հովեր» երգչախումբն էլ հանդես է եկել Կոմիտասից մինչև մերօրյա հեղինակների խմբերգային կատարումներով: Հնչած բոլոր կատարումներն արժանացել են հանդիսատեսի բուռն ընդունելությանն ու ջերմ գնահատանքին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր