Պատանի երկրապահների դասընթացների հերթական փուլի մեկնարկը տրված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեկնարկել է «Պատանի երկրապահ» կառույցի հրամանատարասերժանտական դասընթացների հերթական փուլը։
Այսօր արդեն կառույցի սաների թիվն անցնում է 20 000-ը, եւ յուրաքանչյուր փուլի դասընթացներից հետո այս թիվն ավելանում է։
Երկրապահը իր հետ հուշագրեր կնքած գործընկեր կառույցների մասնագետների հետ համատեղ կազմակերպում է դասընթացներն ու դրանց հետեւող քննությունների անցկացումը։
Եռամսյա գործընթացի արդյունքում լավագույն սաները ստանում են կրտսեր սերժանտի և սերժանտի կոչումներ։