Մեսին երկարաձգեց այդքան սպասված պայմանագիրը «Բարսելոնայի» հետ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին նոր պայմանագիր կնքեց կատալոնական ակումբի հետ:
Արգենտինացի ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2020/2021 մրցաշրջանի ավարտը: Մեսիի նախկին պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում էր 2018-ի ամռանը և լային հոռետեսական տեսակետներ, որ նա չի երկարաձգի պայմանագիրը:
Այս մրցաշրջանում 30-ամյա Մեսին Պրիմերայում 12 խաղ է անցկացրել, դարձել 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: