«Բարսելոնայի» փոխնախագահ. Շատ կզարմանամ, եթե Մեսին չերկարաձգի պայմանագիրը
«Բարսելոնայի» փոխնախագահ Ժորդի Մեստրեն անդրադարձել է հարձակվող Լիոնել Մեսիի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման թեմային:
«Պարզ է, որ այդ թեման մեր օրակարգում է: Բավական լավ պատկեր է ուրվագծվում: Ես շատ կզարմանամ, եթե նոր պայմանագիրը չերկարաձգվի», ասել է փոխնախագահը:
Հուլիսի սկզբներին «Բարսելոնան» հայտնեց, որ Մեսիի հետ պայմանավորվել են պայմանագիրը մինչև 2021 թվականի ամառը երկարաձգելու մասին:
Սպասվում էր, որ Մեսին կստորագրի պայմանագիրը, երբ վերադառնա արձակուրդից, սակայն առայժմ դա տեղի չի ունեցել: