Մարադոնան պահանջել է կալանավորել իր աղջկան
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան պահանջել է կալանավորել իր աղջկան՝ Ջանինային, քանի որ վերջին խանգարում է դատական գործընթացին՝ Մարադոնայի և վերջինիս նախկին կնոջ՝ Կլաուդիա Վիլյաֆանյայի միջև:
Գործը հարուցել են 2015թ., երբ Մարադոնան իր կնոջը մեղադրել է 3,8 մլն եվրո հափշտակելու մեջ: Ֆուտբոլիստի փաստաբանը պնդում է, որ Մարադոնայի դուստրը մեկնել է Ուրուգվայ՝ բանկային զեղծարարություններ իրականացնելու, որոնք կխանգարեին դատական գործընթացին և պահանջում է Ջանինային ձերբակալել:
«Ես նրան ներում եմ ամենավատ մեղքերը, նույնը նաև այսօր կանեմ: Մեր միջև շատ մեծ տարածություն կա, սակայն ես նրան եմ հղում իմ սերը և շնորհակալություն հայտնում, որ նրա օգնությամբ ես կարողացա ընտրել, թե ով եմ ցանկանում լինել», մեկնաբանել է Ջանինան:


