211652_close_icon
views-count101845 դիտում article-date 20:05 30-04-2022

Դատարանը կալանավորել է Ալավերդիում 2-ամյա աղջկան Դեբեդ գետը նետած մորը. երեխային փրկել էր 32-ամյա տղան՝ վտանգելով իր կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ ապրիլի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քնչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության Վանաձորի դատարանի նստավայր, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Լոռու մարզի բնակիչ, 31-ամյա Սիլվա Խ.-ի նկատմամբ:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Լուսինե Ալավերդյանը՝ դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Սիլվա Խ.-ն, ով կասկածվում է ապրիլի 25-ին իր 2-ամյա աղջնակին Դեբեդ գետը նետելու (սպանության փորձ) մեջ, կալանավորվել է:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, նրան տեղափոխել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ «Աբովյանի կանանց» քրեակատարողական հիմնարկ:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննական բաժանմունքում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել էր ապրիլի 25-ին, Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Ժ. Պողոսյանի կողմից 2-ամյա աղջկան փրկելու փաստով, երբ երեխան հայտնվել էր Դեբեդ գետում։ 

Ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, և կային կասկածներ, որ երեխային Դեբեդ գետը մայրն էր նետել։ 

Գ. Շամշյանի տեղեկություններեվ՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու էր Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին։

Հետաքննիչի որոշմամբ երեխայի մայրը՝ որպես կասկածյալ, ձերբակալվել էր։

Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր