Վանաձորի ՊՆ N զորամասում զինծառայող է մահացել
Երեկ` նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում Վանաձորի ՊՆ N զորամասում զինծառայող է մահացել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինծառայողին գործընկերները անմիջապես տեղափոխել են Վանաձորի զինվորական հոսպիտալ, վերջինս սակայն ճանապարհին հանկարծամահ է եղել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, հանկարծամահ եղած զինծառայողը Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 36-ամյա Գառնիկ Պետրոսյանն է: