211652_close_icon
views-count7009 դիտում article-date 21:13 14-08-2022

Զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել. ՊՆ

Այսօր՝ ժամը 15:20-ի սահմաններում, կտրուկ վատթարացել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանի (ծնվ. 1981թ.) ինքնազգացողությունը:

Չնայած անմիջապես ցուցաբերված բժշկական օգնությանը` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:

Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:

Նմանատիպ նյութեր