Լիոնել Մեսի. Ես շարունակում եմ հաճույք ստանալ ֆուտբոլից
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին իր տպավորություններով է կիսվել 4-րդ «Ոսկե խաղակոշիկը» ստանալուց հետո:
«Ես կատարելագործել եմ իմ խաղի տարբեր ասպեկտները: Ես շարունակում եմ հաճույք ստանալ ֆուտբոլից:
Երբ ես պահեստայինների նստարանին եմ լինում, միշտ խոսակցություններ են ծագում, քանի որ սովորաբար այդպես չի լինում:
Ինձ դուր է գալիս խաղալ, բայց հասկանում եմ, որ մրցաշրջանը երկար է, և մենք պետք է հոգ տանենք մեր ֆիզիկական վիճակի համար:
Մենք մրցաշրջանը նոր ենք սկսել: «Վալենսիան» ուժեղ կազմ ունի, լավ մարզիչ, և նրանք գիտեն, թե ուր են գնում», ասել է Մեսին:


