211652_close_icon
views-count4059 դիտում article-date 22:47 24-11-2017

Շիրակի մարզպետը բնակարանների սեփականության իրավունքի գրանցման վկայականներ է հանձնել 2 շահառու ընտանիքների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բնակարանների գնման վկայագրով բնակարան ձեռք բերած վերջին երկու շահառու ճանաչված ընտանիքներին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նոյեմբերի 24-ին հանձնել է բնակարանների սեփականության իրավունքի գրանցման վկայականները: « Շնորհավորում եմ Ձեզ, անչափ ուրախ եմ, որ չնայած այսքան երկար ժամանակ սպասել եք, բայց այժմ բնակարանատեր եք: Եթե ես եմ հուզված, պատկերացնում եմ, թե դուք ինչքան հուզված ու ոգևորված կլինեք»,- ասել է Շիրակի մարզպետը: 2017 թվականին մեկնարկած վկայագրերի ծրագրով պետական բյուջեից երկրաշարժից անօթևան ճանաչված 84 ընտանիքների պետական բյուջեից հատկացվել է շուրջ 496 մլն դրամ գումար: Նրանցից 21 ընտանիքները մեկ սենյականոց բնակարանի շահառու են եղել, 51-ը` երկու, իսկ 12 ընտանիքներ` երեք սենյականոցի: Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է անօթևանության խնդրին, մարզպետը նշել է, որ երկրաշարժից հետո մարզում բնակարանների կառուցման կամ վկայագրերի տրամադրման ծրագրով բնակարանատեր է դարձել շուրջ 23 հազար ընտանիք, որից ավելի քան 21 հազարը Գյումրիում: Ըստ Շիրակի մարզպետի մարզում, բնականաբար, կան դեռևս ընտանիքներ, որոնք ունեն բնակարանի կարիք: Մասնավորապես, մարզպետը խոսել է վթարային շենքերի, ինչպես նաև գյուղական բնակավայրերի անօթ7անության խնդրի մասին. «Ուրախալի մեկ լուր ունեմ, երեկ կառավարության որոշմամբ 32 մլն դրամ է հատկացվել Շիրակի մարզի 6 գյուղական բնակավայրերի 8 անօթևան ընտանիքի բնակարանային խնդիրների լուծման նպատակով»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր