211652_close_icon
views-count2767 դիտում article-date 18:40 24-11-2017

Տարոն Մարգարյանը ծաղկեպսակ է դրել Երևանի և Մարսելի բարեկամությունը խորհրդանշող խաչքարի մոտ

Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի ուղեկցությամբ այցելել է Բորելի այգի: Երևանի քաղաքապետը ծաղկեպսակ է դրել Բորելի այգում կանգնեցված` Երևանի և Մարսելի բարեկամությունը խորհրդանշող խաչքարի մոտ:

Նմանատիպ նյութեր