211652_close_icon
views-count3450 դիտում article-date 18:59 28-08-2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանում գտնվող Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի հետ: Առանձնակի կարևորելով Երևանի ու Մարսելի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացումը՝ Երևանի քաղաքապետը նկատել է, որ շուրջ 25-ամյա պատմություն ունեցող համագործակցությունը տարեցտարի գրանցում է շոշափելի արդյունքներ: «Մարսելի հետ մեր երկարամյա համագործակցությունն արդեն ամուր հիմքերի վրա է դրված, ինչն էլ հնարավորություն է տալիս տարեցտարի ընդլայնել փոխգործակցության ուղղությունները՝ գրանցելով շոշափելի արդյունքներ: Այս հարցում անշուշտ անչափ մեծ է ինչպես Մարսելի իմ գործընկերոջ, այնպես էլ անձամբ Ձեր անձնական ներդրումը: Մեր համագործակցության 25 տարիների ընթացքում մենք միասին շատ ծրագրեր ենք իրականացրել և վստահ եմ, որ գալիք տարիներին ևս համատեղ ուժերով կշարունակենք կյանքի կոչել նոր ծրագրեր ի շահ Երևանի ու Մարսելի բնակիչների»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցելով Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի ջերմ ողջույնները, Դիդյե Փարաքյանն իր հերթին վստահեցրել է, որ կշարունակի անել հնարավորը երկու քաղաքների համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու և խորացնելու համար: Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են նաև Երևան-Մարսել համագործակցության համաձայնագրով իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև նախանշել են առաջիկա անելիքները:

Նմանատիպ նյութեր