«Հոկտեմբերի 27»-ի գործով Էդիկ Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու համար քրգործ է հարուցվել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 13-ին մահացած «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Էդիկ Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու համար քրեական գործ է հարուցվել։ Ներկայումս քննություն է ընթանում։
Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանների շահերի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանը։ Սակայն ուշագրավ է, որ քրգործի հարուցումից հետո Էդիկ Գրիգորյանի հարազատները հրաժարվում են խոսել վերջինիս մահվան հանգամանքներից, շտապօգնության բժշկից, նրա միջամտությունից։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Էդիկ Գրիգորյանի հարազատների վրա ճնշում կա կամ սպառնալիք է եղել՝ առհասարակ չխոսել և չանդրադառնալ կատարվածին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]