1227 դիտում
12:39 27-06-2016
Հարուցվել է քրգործ՝ պարզելու հարկային տեսչության աշխատակիցների կողմից լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հանգամանքները
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործով վկա, «Սոնա-Ելենա» ՍՊ ընկերության հաշվապահ Արմեն Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է Շենգավիթի հարկային տեսչության աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ Արմեն Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության աշխատակիցները, առանց ստուգման հանձնարարականի, հիշյալ ՍՊ ընկերությունում իրականացրել են ստուգում, որի ընթացքում հայտնաբերվել է ՍՊ ընկերությունում աշխատող 10-ը անձանց չգրանցված լինելու փաստը: Ստուգումն ու դրա արդյունքներն օրինականացնելու և փաստաթղթավորելու նպատակով դրանից երեք օր անց՝ 2014 թվականի հոկտեմբերի 13-ին, Շենգավիթի հարկային տեսչությունում, իր մասնակցությամբ, հարկային տեսչության աշխատակիցները կազմել են ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող՝ ստուգումն, իբր, 2014 թվականի հոկտեմբերի 13-ին կատարելու մասին փաստաթղթեր՝ հայտարարություն, ստուգման արձանագրություն և ստուգման ակտի նախագիծ, որոնք հիշյալ աշխատակիցների պահանջով ինքը ստորագրել և հաստատել է ՍՊ ընկերության կնիքով:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:Կատարվում է նախաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1142 դիտում
16:03 02-12-2015
Խոշտանգում կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերով հարուցվել է քրգործ
Այս բաժնից
1306 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
880 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար