211652_close_icon

Հոկտեմբերի 27-ի գործով մահացած Էդիկ Գրիգորյանի ծնողները մտադիր են պարզել մահվան հանգամանքները. «Ժամանակ»

views-count4269 դիտում article-date 10:47 09-11-2017
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 13-ին մահացած «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտյալ Էդիկ Գրիգորյանի ազգականները պատրաստվում են քայլեր ձեռնարկել, որպեսզի քրեական գործ հարուցվի իրենց հարազատի մահվան հանգամանքները պարզելու համար: Գրիգորյանի ազգականները համոզված պնդում են, որ նրան պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, հակառակ դեպքում նա այսօր ողջ կլիներ։ Գրիգորյանի հայրը մտածում է, եթե բժիշկն ասել է՝ տանեմ, ու թույլ չեն տվել, ապա այդտեղ դիտավորություն կա։ Իսկ եթե բժիշկը չի տարել, ապա իր հանցագործ անտարբերությունն է պատճառը, իր ոչ պրոֆեսիոնալիզմը, որի համար պետք է պատժվի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր