211652_close_icon
views-count66329 դիտում article-date 21:55 23-11-2017

Երևանում բախվել են քար տեղադրողի Lexus-ը և «Բեգլարյան» ԲԿ-ի բաժնի վարիչի KIA-ն, վերջինը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թից 19 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի բնակիչ՝ 38-ամյա Արման Սարգսյանի վարած Lexus մակնիշի 77 GG 577 համարանիշի և Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցի բնակիչ՝ 42-ամյա Իզաբելա Բեգլարյանի վարած KIA մակնիշի 55 DD 545 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով KIA-ի վարորդ Ի. Բեգլարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում» Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Ա. Սարգսյանն աշխատում է «Կեռպեդանս» ՍՊԸ-ում քար տեղադրող, իսկ KIA-ի վարորդ Ի. Բեգլարյանը աշխատում է «Բեգլարյան» բժշկական կենտրոնի բաժնի վարիչ, ում հայրը՝ Գագիկ Բեգլարյանը, նշված ԲԿ-ի տնօրենն է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր