ՀՀ ԱԳ նախարարը և ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են միջազգային հարթակում հայ-ռուսաստանյան համագործակցությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովին, ով գլխավորում է ռուսաստանյան պատվիրակությունը Երևանում անցկացվող «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» ԵԱՀԿ համաժողովին։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, զրուցակիցներին անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ռուսաստանյան համագործակցությանը։