211652_close_icon
views-count3899 դիտում article-date 20:30 28-04-2017

ՀՀ պաշտպանության նախարարը ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը հանդիպել է ռուսաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների հայ ուսանողների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ապրիլի 27-ի երեկոյան, ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը հանդիպել է ռուսաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների հայ ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը խոսել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության, ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ: Պաշտպանության նախարարն ուսանողներին ներկայացրել է իր նախաձեռնությունը, ըստ որի՝ ռուսաստանյան բուհերում որոշակի մասնագիտացում ձեռք բերած երիտասարդները, գրավիչ պայմաններով, կարող են աշխատանք գտնել հայաստանյան ռազմաբժշկական հաստատություններում։ Վիգեն Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր