211652_close_icon
views-count2348 դիտում article-date 14:56 22-11-2017

Ժամը 14:30-ի դրությամբ՝ Դիլիջանի ոլորաններին և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում

Հ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններին և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր