ԵՄ-ի կողմից ամեն ինչ պատրաստ է համաձայնագրի ստորագրման համար. Սվիտալսկի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երկու օրից՝ նոյեմբերի 24-ին, Բրյուսելում կանցկացվի Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում էլ նախատեսված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ համաձայնագրի ստորագրման հարցում տեխնիկական որևէ խոչընդոտ չկա:
«ԵՄ պատվիրակությունը հաստատել է, ԵՄ-ի կողմից ամեն ինչ պատրաստ է համաձայնագրի ստորագրման համար, և տեխնիկական խոչընդոտներ չկան»,- տեղեկացրել է նա: Նշենք, որ չստորագրման վերաբերյալ այդ մտահոգությունն առաջացավ հատկապես համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո, երբ պարբերաբար կարծիքներ էին հնչում, թե ստորագրումը կարող է հետաձգվել տեխնիկական խնդիրների պատճառով մասնավորապես ԵՄ անդամ պետություններից մի քանիսը չեն հասցրել թարգմանել համագործակցության փաստաթուղթը: Բայց պարզվում է՝ խնդիրներ չկան»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]