211652_close_icon
views-count1620 դիտում article-date 12:16 22-07-2019

ԵՄ-ն պատրաստ է տրամադրել չափելի ֆինանսական աջակցություն դատաիրավական բարեփոխումների համար. Պյոտր Սվիտալսկի․ Tert.am

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին դատաիրավական բարեփոխումների կատարման գործընթացում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ խոսելով դատաիրավական համակարգում կատարվող փոփոխությունների մասին: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2019/07/22/Svitalski/3054375]Tert.am[/url]-ը։ «Եվրամիությունը հստակ աջակցությամբ է հանդես եկել դատաիրավական բարեփոխումների գործընթացի նկատմամբ: Այդ աջակցությունը ներկայացվել է ամենաբարձր մակարդակով: Վստահ եմ, որ հիշում եք, թե նախագահ Տուսկը ինչ է ասել Հայաստանում: ԵՄ-ն միտված է հայկական կողմի ջանքերի իրականացմանը՝ իսկապես անկախ, մաքուր, անբիծ, արդյունավետ դատական համակարգ ստեղծելու ճանապարհին: Մենք պատրաստ ենք ապահովել քաղաքական, խորհրդատվական ու ֆինանսական աջակցություն»,- ասաց դեսպան Սվիտալսկին: Դեսպանի խոսքով՝ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել չափելի ֆինանսական աջակցություն դատաիրավական բարեփոխումների գործընթացի համար: «Այս հարցը քննարկվել է մի քանի օր առաջ: Մեր աջակցությունը չափազանց կարևոր է ֆինանսական տեսանկյունից: Մենք դիտարկում ենք աջակցության երկու ուղղություն՝ ուղիղ, անմիջական աջակցություն և բազմամիլիոնանոց աջակցության ծրագիր առաջիկա երեք-չորս տարիների համար: Մենք անհամբեր սպասում ենք կոնկրետ պլանների, որոնք ՀՀ կառավարությունն ուրվագծում է: Մենք պատրաստ ենք այդ պլաններում Հայաստանին աջակցություն տրամադրել»,- նշեց Պյոտր Սվիտալսկին: Նա շեշտեց, որ ԵՄ-ն բարեփոխումների որևէ մոդել չի պարտադրում, ԵՄ-ում չկա մեկ միասնական մոդել, որը կաշխատի պատշաճ: «Խնդիրներ կան նույնիսկ ԵՄ ընտանիքում: Այնպես որ, ԵՄ-ն ոչինչ չի պարտադրում, բայց մենք պատրաստ ենք խորհրդատվություն տալ, մոբիլիզացնել փորձագիտական ներուժը, կիսվել փորձով: Եթե Հայաստանին հետաքրքրում է որևէ երկրում կատարված փոփոխությունների մոդելը, փորձագետները կասեն՝ ինչն էր լավ, ինչը՝ վատ, որպեսզի Հայաստանը չկրկնի սխալները»,- ասաց դեսպանը: Խոսելով ընդդիմության քննադատության մասին, թե իշխանությունը փորձում է ստեղծել կախյալ դատական համակարգ, Պ. Սվիտալսկին արձագանքեց այսպես. «Բարեփոխումները պետք է իրականացվեն ՀՀ Սահմանադրությանը համաձայն: Բարեփոխումներին ուղղված ջանքերը պետք է լինեն միջազգային ստանդարտներին համապատասխան: Երբ ասում ենք անկախ դատական իշխանություն, մենք նկատի ունենք իրապես անկախ դատարան, որը պաշտպանված է անհարկի, ոչ օրինական միջամտությունից: Իշխանության ճյուղերի կատարյալ բաժանումը չափազանց կարևոր է մեզ համար: Ես որևէ պատճառ չունեմ այս պահին անհանգստանալու, որ միտում կա թուլացնելու դատական իշխանության անկախությունը Հայաստանում»:

Նմանատիպ նյութեր