Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ հեռախոսազրույցը տևել է մոտ մեկուկես ժամ, որի ընթացքում նախագահները քննարկել են սիրիական հակամարտության լուծման հնարավորությունները, ինչպես նաև Ուկրաինաին և Հյուսիսայի Կորեային վերաբերող մի շարք հարցեր:
«Հեռախոսազրույցը վերաբերել է գլոբալ անվտանգության և խաղաղության խնդիրներին՝ ներառյալ Սիրիան»,- ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ: