211652_close_icon

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

views-count3589 դիտում article-date 11:45 15-11-2016
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ BBC-ի փոխանցմամբ՝ երկու երկրների նախագահները ոչ միայն համակարծիք են եղել ռուս-ամերիկյան ներկայիս հարաբերություններին բացասական գնահատական տալու հարցում, այլ նաև կողմ են արտահայտվել կառուցողական փոխգործակցություն ծավալելուն։ ՌԴ նախագահը պատրաստակամություն է հայտնել իրավահավասարության, հարգանքի ու չմիջամտության սկզբունքների հիման վր երկխոսության գնալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև շարունակել շփումները՝ հետագայում հանդիպում կազմակերպելու հեռանկարով։

Նմանատիպ նյութեր