Իրաքում ռումբի պայթյունից ավելի քան 20 ապստամբ է զոհվել
Իրաքի կենտրոնական շրջանում ռումբի պայթյուն է գրանցվել, որի հետևանքով ավելի քան 21 ապստամբ է զոհվել։ Այս մասին հայտնում է BBC լրատվականը։
Ըստ նախնական տվյալների, պայթուցիկ սարքով մեքենան պատահաբար է պայթել։ Մահապարտ ահաբեկչի տեսանյութի նկարահանման ժամանակ հանկարծակի պայթյուն է որոտացել։
Իրաքի անվտանգության ծառայության ներկայացուցիչները հաստատել են, որ պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան մոտ ժամը 8֊ին։