211652_close_icon
views-count3414 դիտում article-date 15:54 03-12-2016

Մոսուլում ահաբեկչական պայթյունից 2 տասնյակից ավելի խաղաղ բնակիչներ են զոհվել

Առնվազն 24 մարդ է զոհվել և ևս մի քանի տասնյակը վիրավորվել Իրաքի Մոսուլ քաղաքում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով, հայտնել է Shafq News պորտալը։ Ըստ տեղեկությունների՝ Էլ-Քադիսիա թաղամասում, որը գտնվում է Մոսուլի արևելյան հատվածում, ականի պայթունից տրանսպորտային միջոց է օդ բարձրացել։ Բոլոր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ։ ՄԱԿ-ի՝ Իրաքի աջակցության առաքելության տվյալների համաձայն՝ միայն նոյեմբեր ամսին Իրաքում ահաբեկչական պայթյունների զոհ է դարձել 2800-ից ավելի խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ մի քանի հազարը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ից իրաքյան բանակը՝ միջազգային կոալիցիոն օդային ուժերի, շիա ապստամբների, տեղի քրդական փեշմերգի աջակցությամբ սկսել են Մոսուլի ազատագրման մեծ օպերացիան։

Նմանատիպ նյութեր