2018 թ-ին աշխարհում կտրուկ կավելանա ուժգին երկրաշարժերի թիվը. Guardian
Գալիք տարում՝ 2018 թվականին, աշխարհում 7 մագնիտուդից բարձր երկրաշարժերի հաճախականությունը կտրուկ ավելանալու է գրեթե 2 անգամ, և դա տեղի կունենա այն պատճառով, որ Երկիր մոլորակի պտտման արագությունը կնվազի։
Նման կանխատեսում են արել Կոլորադոյի և Մոնթանայի համալսարանների գիտնականները, գրում է The Guardian թերթը։
Փորձագետներն ուսումնասիրել են XX դարի երկրաշարժերի պատմությունը և եզրահանգել, որ ամենամեծ սեյսմիկ ակտիվության ժամանակաշրջանը համընկել է մեր մոլորակի պտտման հաճախականության նվազման հետ։
Ռոջեր Բիլհեմի խոսքով՝ այս տարի տեղի է ունեցել 6 ավերիչ երկրաշարժ, սակայն 2018-ին սպասվում է առնվազն 20-ը։