100915 դիտում
22:10 11-03-2020
Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ մահացության դեպքերի թիվը կավելանա. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի տարածումն աշխարհում համավարակ է հայտարարել
Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումն աշխարհում համավարակի բնույթ է ստացել, գրում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: Այն գնահատականին ենք եկել, որ COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»,- ասել է Գեբրեյեսուսը:
Համավարակ են անվանում արտասովոր ուժեղ տարածում գտած համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ երկրի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրների, երբեմն էլ՝ աշխարհի բազմաթիվ երկրների տարածքներում:
Մարտի 11-ի դրությամբ կորոնավիրուսի հայտնաբերման դեպքեր են արձանագրվել 114 երկրում, վարակակիրների թիվը կազմում է 118 000 մարդ, մահացել է 4373 մարդ:
Նմանատիպ նյութեր
8972 դիտում
11:52 10-03-2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է նոր կորոնավիրուսի վիճակագրական տվյալները
Այս բաժնից
1069 դիտում
17:02 22-12-2024
Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի
925 դիտում
16:42 22-12-2024
Գազայում մեկ օրում զոհերի թիվը հասել է 32-ի
1348 դիտում
16:08 22-12-2024
Կամչատկայում եռօրյա որոնումների արդյունքում գտել են անհետացած ինքնաթիռը, որի անձնակազմը ողջ է