2764 դիտում
21:26 20-11-2017
Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահին
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուրադ Շարմազանովի ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզ այցելած Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկին։
Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Կարեն Բոթոյանը նշել է, որ հաշվի առնելով հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, տեսանելի է նաև երկու երկրների տարբեր վարչական միավորումների միջև առանձին ոլորտներում կապերի աշխուժացման հնարավորությունը, հավելելով, որ չնայած այս առումով արդեն կա կատարված աշխատանք, այնուամենայնիվ առկա է այն խորացնելու դեռևս չօգտագործված հնարավորություն։ Մարզպետը մասնավորապես խոսել է գյուղատնտեսության, զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում հնարավոր համագործակցության մասին։
Պատասխան խոսքում Բոլեսլավ Պիրշտուկը շնորհակալություն է հայտնել Կարեն Բոթոյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ նման ձևաչափի հանդիպումները շատ արդյունավետ են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման տեսանկյունից։
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն ուսումնասիրել և ընտրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կոնկրետ ոլորտներ և դրանց ուղղությամբ ավելի առարկայական համագործակցություն ծավալել։
Նմանատիպ նյութեր
1569 դիտում
16:33 20-06-2017
Գեղարքունիքի մարզպետն ընդունել է մարզի շուրջ 2 տասնյակ ՀԿ-ների ներկայացուցիչների
7415 դիտում
14:53 17-07-2017
Դեսպան Եսայանը հանդիպել է Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալի հետ
2151 դիտում
18:22 12-04-2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
Այս բաժնից
553 դիտում
09:03 19-05-2024
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
706 դիտում
23:27 18-05-2024
Հավատացա՜ծ եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչեւ վերջ տանելու է․ գնդապետ Մախսուդյան
760 դիտում
22:35 18-05-2024
Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ Սրբազան