211652_close_icon
views-count2376 դիտում article-date 18:22 12-04-2018

Արա Բաբլոյանը հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգում ապրիլի 12-ին հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: ՀՀ խորհրդարանի ղեկավարը դրական է գնահատել հայ-բելառուսական քաղաքական երկխոսության ներկա մակարդակն ու երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված բարեկամական կապերը: Արա Բաբլոյանը երկկողմ հարաբերություններում առանձնապես կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչպես նաեւ օրենսդիր մարմինների փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակում երկու երկրների համագործակցության հարցերին: Վլադիմիր Անդրեյչենկոն ընդգծել է, որ Բելառուսը ջերմությամբ եւ եղբայրական զգացումներով է վերաբերում հայ ժողովրդին: Երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության զարգացման հարցում նա կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովի դերը: Ընդգծելով, որ Հայաստանն ու Բելառուսը տնտեսական համագործակցության մեծ ներուժ ունեն՝ զրուցակիցներն այդ համատեքստում քննարկել են մի շարք ոլորտներում փոխշահավետ գործակցությունը զարգացնելու հնարավորությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր