211652_close_icon

Դիվանագիտական սկանդալ՝ Բելառուսի և Ուկրաինայի միջև

views-count5667 դիտում article-date 20:42 20-11-2017
Մինսկը Ուկրաինայի հյուպատոսության խորհրդական Իգոր Սկվորցովին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Բելառուսի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պոբարժինին։ Սկվորցովին մեղադրել են ուկրաինացի լրագրող Պավել Շարոյկոյի գործում ոչ դիվանագիտական կարգավիճակին համապատասխան գործունեություն ծավալելու մեջ, ում մեղադրում են լրտեսության և Բելառուսում գործակալական ցանց ստեղծելու մեջ։ Վերջինիս հոկտեմբերի 25-ին ձերբակալել են Մինսկում, իսկ ՆԳՆ-ում նրան անվանում են Ուկրաինայի ՊՆ-ի հետախուզության գլխավոր վարչության կադրային աշխատակից։

Նմանատիպ նյութեր