Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին
Նոյեմբերի 20-ին, ժամը 07:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 4/2 շենքի բնակարաններից մեկի տարեց քաղաքացին իր բնակարանում ընկել է և չի կարողանում մոտենալ բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 05:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի թիվ 21 շենքի վատառողջ բնակիչն անկողնուց ընկել է հատակին. բարձրացնելու և անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 05:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տ. Մեծ պողոտայի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 5–րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: