3026 դիտում
14:43 19-11-2017
Ֆրանսիայում ոստիկանը սպանել է 3 և վիրավորել ևս 3 մարդու, իսկ հետո ինքնասպան եղել
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից ոչ հեռու գտնվող Սարսել քաղաքում ոստիկանության աշխատակիցը 3 մարդու է գնդակահարել, վիրավորվել է ևս 3-ը։ Այդ մասին հայտնել է Franceinfo ռադիոկայանը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ի երեկոյան, տեղի ժամանակով ժամը 20։45-ի սահմաններում։ Հրազենային վնասվածքներ են ստացել ոստիկանի ընկերուհին, ով ոստիկանի հետ էր բնակվում, նրա մայրը և քույրը, կնոջ հայրը և հարևաններից 2-ը մահացել են ստացած վնասվածքներից։
Իսկ 31-ամյա հանցագործ ոստիկանը ինքնասպան է եղել։ Նրա դին հայտնաբերվել է սեփական տան այգում։
Մինչև միջադեպը՝ ընկերուհին հայտարարել է, որ հեռանում է նրանից։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1075 դիտում
22:24 14-01-2025
Լավրովը վստահեցրել է՝ ՌԴ–ի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը որևէ երկրի դեմ չէ
1225 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1264 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին