Անգլիայի առաջնություն. «Մանչեսթեր Յունայթեդ»-«Նյուքասլ». մեկնարկային կազմերը
Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունում է «Նյուքասլին»:
Թիմերի մեկնարկային կազմերը.
[b]«Մանչեսթեր Յունայթեդ».[/b] Դե Խեա, Վալենսիա, Լինդելյոֆ, Սմոլինգ, Յանգ, Մատիչ, Պոգբա, Մատա, Ռեշֆորդ, Մարսիալ, Լուկակու
[b]«Նյուքասլ». [/b] Էլիոթ, Կլարկ, Մանկիլյո, Յեդլին, Լեժեն, Ռիտչի, Հեյդեն, Շելվի, Մերֆի, Գեյլ, Հոսելու
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանկունյանցիների կազմում հայտավորված չէ և բաց կթողնի խաղը: Նշենք, որ ծանր վնասվածքի պատճառով գրեթե կես տարի բաց թողած շվեդ հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը առաջին անգամ հայտավորվել է «ՄՅՈւ»-ի պահեստայինների թվում:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին: