Անգլիայի առաջնություն. «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի». մեկնարկային կազմերը
Անգլիայի առաջնության 16-րդ տուրի, իսկ միգուցե՝ առաջնության գլխավոր հանդիպումներից մեկում՝ «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունում է «Մանչեսթեր Սիթիին».
Խաղի կարևորությունը հսկայական է: Սա մանչեսթերյան դերբի է, հանդիպում են առաջատարն ու նրա գլխավոր հետապնդողը, կտեսնենք հերթական Գվարդիոլա-Մոուրինյո մենամարտը:
Թիմերի մեկնարկային կազմերը.
[b]
«Մանչեսթեր Յունայթեդ».[/b] Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Քրիս Սմոլինգ, Մարկոս Ռոխո, Էշլի Յանգ, Նեմանյա Մատիչ, Անդեր Էրերա, Ջեսի Լինգարդ, Մարկուս Ռեշֆորդ, Անտոնի Մարտիալ, Ռոմելու Լուկակու:
[b]«Մանչեսթեր Սիթի». [/b]Էդերսոն, Կայլ Ուոլկեր, Նիկոլաս Օտամենդի, Վենսան Կոմպանի, Ֆաբիան Դելֆ, Ֆերնանդինյո, Դավիդ Սիլվա, Կևին Դե Բրույնե, Լերոյ Սանե, Ռահիմ Ստերլինգ, Գաբրիել Ժեզուս
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նորից հայտավորված չէ մանկունյանցիների կազմում:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին: