Իրանը հրաժարվել է Իսրայելի առաջարկած օգնությունից
Իրանը մերժել է ընդունել Իսրայելի առաջարկած օգնությունը՝ կապված Քերմանշահ նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետ, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Իսրայելի վարչապետի մամուլի ծառայությանը։
Կառավարության ղեկավարը նախօրեին հայտարարել է, որ պատրաստ է ԿԽՄԿ-ի միջոցով իրանցի բնակիչներին օգնություն ցուցաբերելու մասին, սակայն իրանցիները սպառնալիք են տեսնում դրանում։
Հիշեցնենք, որ 7.2 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 436 մարդ, վիրավորվել մոտ 9500-ը։