9130 դիտում
16:39 16-11-2017
Նոր օրենքով կհստակեցվեն երթևեկության մասնակիցների պարտականությունները
Կառավարությունը հավանության է արժանացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և հարակից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը:
Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա իրավական, ինչպես նաև՝ օրենքների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներին լուծում տալու նպատակով:
Գործող օրենքներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով նախատեսվում է, մասնավորապես, առավել հստակ սահմանել տրանսպորտային միջոցի գրանցումը մերժելու հիմքերը, տեխնիկական զննություն չանցած, առանց թույլտվության վերասարքավորված կամ անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը, հստակեցնել ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում վարորդների պարտականությունները, վերացնել ԱՊՊԱ գործընթացը կարգավորող օրենսդրության հետ առկա հակասությունները և այլն:
Օրենքների նախագծերի ընդունմամբ կհստակեցվեն երթևեկության մասնակիցների պարտականությունները, կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով խցանումներ առաջանալու հնարավորությունները:
Նմանատիպ նյութեր
970 դիտում
19:57 19-05-2016
Կհստակեցվեն բուհերի ընդունելության պահանջները
Այս բաժնից
1033 դիտում
21:18 18-05-2024
1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանը