211652_close_icon
views-count970 դիտում article-date 19:57 19-05-2016

Կհստակեցվեն բուհերի ընդունելության պահանջները

ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգի դրույթները գործող իրավական ակտերի դրույթներին համապատասխանեցնելու, բուհերի ընդունելության պահանջներն ավելի հստակեցնելու նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Հիմնավորման համաձայն՝ սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված և վերջին ութ տարում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիներին պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգում տրամադրվել են առանձին ընդունելության տեղեր` ըստ մասնագիտությունների: Սակայն հետագայում բուհերում խնդիրներ են առաջացել հիշյալ ուսանողների հետ պայմանագրեր կնքելու ժամանակ, քանի որ պարզ չէր այդ ուսանողների կարգավիճակը՝ արդյոք նրանք հանդիսանում են նպատակային ընդունելությամբ ընդունվածներ, թե որպես սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված քաղաքացիներ նրանց հնարավորություն է տրվել բուհ ընդունվել իրենց համար հատկացված տեղերում: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում կատարված լրացումներով և փոփոխություններով սահմանվել է «նպատակային կրթություն» հասկացությունը և հստակեցվել են նպատակային ընդունելության հետ կապված հարցերը: Այսպիսով՝ որոշմամբ կարգի դրույթները համապատասխանեցվել են օրենքի պահանջներին և կարգում նշված մասնագիտությունների ցանկը՝ մասնագիտությունների և որակավորումների նոր ցանկին: Կառավարության համապատասխան որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ 2016թ. աշնանը «Շախմատը կրթական համակարգում» միջազգային գիտաժողովի գործընթացը բնականոն կազմակերպելու նպատակով:

Նմանատիպ նյութեր