211652_close_icon
views-count12307 դիտում article-date 11:35 16-11-2017

Ամբողջ հայ գրականությունը տոգորված է այս բնության ներքո. Մարտունիում անցկացվել է ասմունքի հանրապետական փառատոնի մարզային փուլը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 15- ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Սարիբեկ Դարբինյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի դահլիճում կայացել է ասմունքի 11- րդ մանկապատանեկան մրցույթ-փառատոնը, որն անց է կացվում Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո։ Փառատոնն այս տարի նվիրված է եղել հայ ժողովրդի բոլոր ժամանակների ազգային ազատագրական պայքարին եւ կրել «Արցախյան ազատամարտ-30» խորագիրը։ Մրցութային գնահատող հանձնաժողովը ներկայացվել է հետևյալ կազմով՝ Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյան, կինոյի եւ թատրոնի դերասաններ, բեմական խոսքի վարպետներ Գուժ Մանուկյան, Սարգիս Նաջարյան, Գրետա Մեջլումյան, Վիգեն Ստեփանյան, Տաթեւիկ Ղազարյան, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության կրթության բաժնի վարիչ Համբարձում Սաֆարյան, Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի հայոց լեզվի, գրականության ուսուցչուհի Ռուզաննա Սամվելյան եւ փառատոնի ծրագրի հեղինակ, պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյան։ ՀՀ Գեղարքունիքի մարզի 125 հանրակրթական դպրոցների 28 հազար 407 աշակերտներից փառատոնի տարածքային փուլին մասնակցել են շուրջ 1500-ը, հաղթող են ճանաչվել 33-ը, ովքեր եւ մասնակցել են եզրափակիչ փուլին։ Ըստ գնահատող հանձնաժողովի արդյունքների, 11-14 տարեկանների խմբում 1- ին երեք տեղերը գրավել են Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտուհի Լիանա Օհանյանը, Մարտունու թիվ 1 եւ թիվ 2 հիմնական դպրոցների աշակերտներ Արսեն Մադաթյանը եւ Գոհար Խաչատրյանը, 15-17 տարեկանների խմբում՝ Կարմիրգյուղի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտ Անժելա Հունանյանը, Գավառի ավագ դպրոցի աշակերտներ Լեւինե Կիրակոսյանը, Սաթենիկ Սահակյանը։ Բացման խոսքով հանդես է եկել եւ փառատոնի մասնակիցներին ողջունել ծրագրի պատասխանատու Մարիետա Մակարյանը։ Փառատոնի մասնակիցներին ողջունել է նաեւ Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը։ Վերջինս, կարեւորելով միջոցառման գաղափարը հատկապես մարզերում, իր շնորհակալությունն է հայտնել կազմակերպիչներին, ներկաներին Մարտունիում հյուրընկալվելու համար։ «Ամբողջ հայ գրականությունը տոգորված է այս բնության ներքո, եւ պետք է նկատենք, որ չլիներ հայկական մշակույթի մեջ այդ ազատագրական ոգին, չէր լինի այս օրվա պատանիների համախմբումն ու մասնակցությունը»,-նշել է Աբգար Ափինյանը։ Հավելենք, որ արդեն 11- րդ տարին է՝ Հայաստանի Հանրապետության մարզերում, մայրաքաղաքում, Արցախի Հանրապետությունում, ինչպես նաեւ Վրաստանում եւ Ջավախքում անցկացվում է ասմունքի փառատոնը։ [b]Մարտունու քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լիլիթ Գեւորգյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր